Թրամփի վարչակազմը դադարեցրել է Իրաքին տրամադրվող կանխիկ դոլարի մատակարարումն ու սառեցրել ռազմական համագործակցության ծրագրերը։ Այս քայլի նպատակն է ճնշում գործադրել Իրանի կողմից աջակցություն ստացող զինված խմբավորումների վրա։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով իրաքցի և ամերիկացի պաշտոնյաներին։

Վերջիններիս փոխանցմամբ՝ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը վերջերս թույլ չի տվել, որ բեռնատար ինքնաթիռով մոտ 500 միլիոն դոլար կանխիկ գումար տեղափոխվի Իրաք։ Այդ միջոցները գոյացել են իրաքյան նավթի վաճառքից և պահվել են Նյու Յորքի Դաշնային պահուստային բանկի հաշիվներում։