Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ ապրիլի 22–ին, այցելում է Արագածոտնի մարզի բնակավայրերի վերանորոգված մանկապարտեզներ ու դպրոցներ։ Այդ թվում, սպասվում է նրա այցը Թալին խոշորացված համայնքի Արագածավանի դպրոց։
NEWS.am–ի տեսախցիկը ֆիքսել է, որ Նիկոլ Փաշինյանի այցին ընդառաջ ոստիկանության գվարդիան արդեն Արագածավանում է։ Բացի այդ, մաքրում են գյուղի փողոցները։
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ երեկ դպրոցի աշակերտներին ժամանակից շուտ ազատ են արձակել, որպեսզի հասցնեն դպրոցը մաքրել կարգի բերել։





























