Ստամբուլի նահանգապետարանը այս տարի կրկին արգելել է ապրիլի 24–ին 1915–ի հետ կապված հիշատակի սգո միջոցառում իրականացնել։

Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոսը»,  նախկինում ամեն տարի ապրիլի 24–ին սգո միջոցառումներ կազմակերպած «Ապրիլի 24–ի հիշատակի պլատֆորմը»–ը հայտնել է, որ այս տարի եւս Ստամբուլի նահանգապետարանը առանց պարզաբանման արգելել է ապրիլի 24–ին հիշատակի սգո միջոցառում անցկացնել։

Հայտարարության մեջ նշվել է, որ Ստամբուլի նահանգապետարանը կովիդի ժամանակ առաջին անգամ արգելեց՝ նշելով վարակի տարածման վտանգը, սակայն դրանից հետ արդեն 6 տարի առանց պարզաբանման արգելում է։

Նշենք, որ 2010–ից մինչեւ 2019–ը ամեն տարի Ստամբուլի Թաքսիմի հրապարակում եւ որոշ այլ վայրերում իրականացվել են 1915–ի զոհվածների  հիշատակին նվիրված սգո միջոցառումներ։