Ուկրաինան ուղիղ հանդիպում է նախաձեռնում նախագահ Վլադիմիր Զելենսկու և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև և խնդրել է Թուրքիային օգնել այն կազմակերպելու հարցում, հայտարարել է արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիխան, փոխանցում է Forbes.ua-ն։

Կիևը դիմել է նաև այլ մայրաքաղաքների, սակայն հենց Թուրքիան է դիտարկվում որպես պոտենցիալ բանակցությունների հիմնական հարթակներից մեկը։

Ուկրաինան հայտարարում է, որ պատրաստ է նման հանդիպում անցկացնել ցանկացած երկրում, բացի Ռուսաստանից և Բելառուսից, հստակեցրել է նախարարը։

Միաժամանակ, Կիևը չի համաձայնվում Դոնբասից որևէ միակողմանի դուրսբերման հետ։