Հունգարիան և Սլովակիան հանել են իրենց վետոն 2026-2027 թվականների համար Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի ֆինանսական օգնություն տրամադրելու որոշման վրայից։ Այդուհանդերձ, երկու երկրներն էլ վերահաստատել են, որ անձամբ չեն մասնակցելու այդ ծրագրին։ Այս մասին TASS-ին հայտնել է եվրոպացի դիվանագիտական աղբյուրը։
«Հունգարիան և Սլովակիան հաստատել են, որ չեն մասնակցելու 90 միլիարդ եվրոյի եվրոպական վարկային ծրագրին»,- նշել է աղբյուրը։
Ավելի վաղ ԵՄ Խորհրդում նախագահող Կիպրոսը հայտարարել էր, որ Եվրամիության դեսպաններն արդեն հավանություն են տվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթին և Կիևին 90 միլիարդ եվրո հատկացնելու որոշմանը։ Սպասվում է, որ առաջիկա 24 ժամվա ընթացքում որոշումը վերջնականապես կհաստատվի ԱԳ նախարարների մակարդակով և գրավոր ընթացակարգով։




























