Կրեմլում մեկնարկել են Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և Սեյշելյան կղզիների Հանրապետության նախագահ Պատրիկ Հերմինիի բանակցությունները։

Սա երկու երկրների հարաբերությունների պատմության մեջ առաջին բարձր մակարդակի հանդիպումն է։ Էրմինիի համար սա արդեն երկրորդ այցն է Ռուսաստան. 2014 թվականին նա երկիր էր ժամանել որպես խորհրդարանի նախագահ։

Կողմերը նախատեսում են քննարկել քաղաքական, առևտրատնտեսական և հումանիտար ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները, ինչպես նաև անդրադառնալ միջազգային ու տարածաշրջանային խնդիրներին։