Լիբանանի իշխանությունները կապի մեջ են Հարավային Լիբանանում ՄԱԿ-ի առաքելության և լիբանանյան բանակի հետ՝ այն հաղորդումների պատճառով, ըստ որոնց Իսրայելն «արգելափակում է լրագրողներին և լուսանկարիչներին» երկրի հարավային ատ-Տիրի քաղաքի շրջանին հասցված ավիահարվածներից հետո։
Դրա մասին X սոցիալական ցանցում գրել է տեղեկատվության նախարար Պոլ Մորկոսը:
Ըստ նախարարի՝ Լիբանանը խստորեն դատապարտում է այդ հարձակումը և Իսրայելի վրա է դնում լրագրողների անվտանգության ամբողջ պատասխանատվությունը՝ պահանջելով նրանց պաշտպանությունը և լրատվամիջոցների ներկայացուցիչների աշխատանքի ազատության ապահովումը:





























