Այցելել եմ Վրաստանի Ազգային հերոս Մարիամ (Մարո) Մակաշվիլիի անվան զինվորական վերականգնողական ծառայություն։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

«Շրջել եմ կենտրոնի տարածքում, ծանոթացել հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների համար գործող վերականգնողական մասնագիտական ծառայության պայմաններին և գործունեությանը»,– հավելել է նա։