«Կաբինետն (նկատի ունի իշխանության ղեկին գտնվելը – խմբ.) իմ ընկալումը չի փոխել, և ես կարծում եմ, որ իմ պաշտոնավարման ընթացքում Հայաստանը հեղափոխական փոփոխություններ է ապրել, և այդ փոփոխությունները ռազմավարական տեսանկյունից եղել են դրական։ Այս մասին ապրիլի 23-ին լրագրողների հետ զրույցում, «NEWS.am»-ի թղթակցի տված հարցին պատասխանելիս, ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա հավաստիացրել է, որ պաշտպանելու է Հայաստանում տեղի ունեցող գործընթացները։ Փաշինյանը հավելել է, որ առաջիկա շաբաթ օրը՝ Քաղաքացու օրը, մարդիկ կարող են փողոցներում խորոված անել։ «Ես այստեղ բացարձակապես որևէ խնդիր չեմ տեսնում։ Դա մեր կենցաղի և մեր կյանքի անբաժանելի մասն է, և փողոցն էլ մեր երկրի անբաժանելի մասն է։ Այնպիսի բան է եղել, որ հեղափոխությունից հետո Հայաստանում պետք է խորոված չանե՞ն, այդ թվում՝ փողոցո՞ւմ։ Մենք պատմություն ունենք, ավանդույթներ ունենք, ազգային խոհանոց ունենք, որոնցով հպարտանում ենք։ Ո՞րն է պրոբլեմը։ ՀՀ-ն մեր տունն է, և քաղաքի կենտրոնում էլ են խորոված անում»,- ընդգծել է նա։

«Վաղուց ժամանակն է, որ իմ ներկայությանը սովորած լինեիք։ Ես ներկա եմ ամեն տեղ», - եզրափակել է Փաշինյանը։