Պարզվեց, որ Լևոն Տեր-Պետրոսյանը (ՀՀ առաջին նախագահ – խմբ.) Դաշնակցության զտարյուն ներկայացուցիչ է, մնացածն ընդամենը թատրոն էր, ընդ որում՝ ամենաանհաջողակ ու ամենաանհաջող դաշնակցականն է։ Այս մասին ապրիլի 23-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա վստահություն հայտնել է, որ Տեր-Պետրոսյանի գլխավորած «Հայ ազգային կոնգրեսը» առաջիկա ընտրություններում ընդհանրապես որևէ շանս չունի։
Փաշինյանի խոսքով՝ որոշ ուժեր՝ ՀՅԴ-ն, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը և Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, ցանկանում են վրեժ լուծել և «վերականգնել 2006-2007 թվականների կոալիցիան»։
Փաշինյանը կրկնել է, որ այս ընտրությունները հայ ժողովրդի համար բացառիկ շանս են, որ նախկիններին «դուրս շպրտեն» քաղաքական դաշտից։




























