Ես Գորիսից հասել եմ Երևան, որ միանամ որդեկորույս ծնողների կոչին. Ճիշտ է, համոզված չէի, որ ևս մեկ անգամ չենք խաբվելու. ևսմեկ անգամ համոզվեցինք, որ խաբված ենք այսօրվա թուրքահպատակ իշխանությունների կողմից։ Այս մասին այսօր՝ ապրիլի 23–ին, ԱԺ–ի դիմաց անհետ կորած զինծառայողների բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց 44–օրյա պատերազմում զոհված զինծառայող Հարություն Խաչատրյանի հայրը՝ Արտավազդ Խաչատրյանը։
«2020 թվականին ես եղբորս հետ Մոսկվայից եկել ու ասնակցել ենք պատերազմին։ Մինչև այսօր Աստծուն փառք ենք տալիս, ովքեր գտել են իրենց որդիներին, եղբայրներին, հայրերին, հողին են հանձնել, բայց կան մարդիկ, որ առ այսօր չգիտեն՝ որդին ողջ է, զոհված է ու անպատասխան են մնացել հարցերը։
Ինչ վերաբերվում է այսօրվա իշխանությունների կեղծ խաղաղությանը, այսօրվա կեղծ թուրքահպատակ իշխանությունը խաղաղություն չի բերել, սա ընդամենը ժամանակավոր հրադադար է, քանի որ այնքան բան է խոստացել Էրդողանին ու Ալիևին։ Եթե չանի, հաստատ պատերազմ կլինի։ Իրենք վախենում են, որ եթե մեկ ուրիշ իշխանություն գա, կհրաժարվեն Զանգեզուրի միջանցքից, մնացած ոչ հայանպաստ խոստումներից ու ուզած-չուզած պատերազմ է լինելու։
Ես մի քիչ հուզված եմ, նույնիսկ դողում է ջանս։ Խոսքս ուզում եմ ուղղել այսօրվա բոլոր ոստիկաններին. Նիկոլ Փաշինյանը իր հոր ջեբից չի ձեզ աշխատավարձ տալիս, այդքան զինվոր չկա պոստերում, ինչքան ոստիկան կա Երևանի փողոցներում։ Հասկանում ենք, ընտանիք եք պահում, երեխա եք պահում, բայց ընտանիք պահելուց առաջ պիտի երկիր պահենք»,–ասաց նա։





























