Իսրայելական բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարել է, որ «Հըզբոլլահ» շարժման մարտիկներն այսօր հակատանկային հրթիռ են արձակել Լիբանանի հարավում գործող ՑԱԽԱԼ-ի զինվորների ուղղությամբ:
Ըստ հայտարարության՝ հակատանկային հրթիռն ընկել է ՑԱԽԱԼ-ի զինվորների մոտակայքում, սակայն միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել:
Ընդսմին, ինչպես նշել են իսրայելական բանակում, դա Իսրայելի և Լիբանանի միջև համաձայնեցված հրադադարի ռեժիմի խախտում է:
Իսրայելը և «Հըզբոլլահը» վերջին օրերին բազմիցս հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ փոխադրաձ մեղադրանքներ են հնչեցրել, իսկ լիբանանցի լրագրող Ամալ Խալիլը նախօրեին զոհվել է իսրայելական ավիահարվածի հետևանքով:
Իսրայելական բանակն ընդունել է հարված հասցնելու փաստը, սակայն հայտարարել է, որ այն կանխամտածված չի եղել լրագրողների նկատմամբ:





























