Շվեդիայի արքայադուստր Վիկտորյան փետրվարի 23-ի առավոտյան աղջիկ է ունեցել: Սա նրա առաջին երեխան է:
Հայրը` արքայազն Դանիելը, լրագրողներին հայտնել է, որ երիտասարդ մայրիկն իրեն լավ է զգում: Նա խոստովանել է, որ շատ է անհանգստացել ծննդաբերության ժամանակ: Աղջնակի հասակը 51 սմ է, կշռում է 3 կգ 280 գ, հայտնում է «Ինտերնովոստին»:
Արքայադուստր Վիկտորյան Շվեդիայի թագավոր Կառլոս XVI Գուստավի եւ թագուհի Սիլվիայի ավագ դուստրն է: Նա ծնվել է 1977 թվականի հուլիսի 14-ին: Բացի նրանից, թագավորական ընտանիքում կա նաեւ արքայազն` Կառլոս Ֆիլիպը, որը Վիկտորյայի միջնեկ եղբայրն է: Նա ծնվել է 1979 թվականի մայիսի 13-ին, իսկ նրանց կրտսեր քույր արքայադուստր Մադլենը ծնվել է 1982 թվականի հունիսի 10-ին:
Վիկտորյան թագավորական զույգի միակ ամուսնացած ժառանգն է: Արքայադստեր ընտրյալն է Դանիել Վեսթլինգ անունով մի սովորական տղա: Երիտասարդը մեծացել է միջին դասի շվեդական ընտանիքում` Շվեդիայի հյուսիս-արեւելքում գտնվող Օքելբու տեղանքում:
Զույգը ծանոթացել է 2002 թվականին ֆիթնես ակումբում, Դանիելն այդ ակումբի սեփականատերերից էր: Սկզբում երիտասարդն արքայադստեր անձնական մարզիչն է եղել, իսկ 8 տարի անց նրանք ամուսնացել են:




























