ԱԴԾ հասարակայնության հետ կապերի կենտրոնը հայտնել է, որ «Ռոսկոմնադզորի» աշխատակիցներն ու նրանց հարազատները սպառնալիքներ են ստացել, ինչպես նաեւ ենթարկվել են հարձակումների եւ այլ անօրինական գործողությունների։

Գործակալության տվյալներով՝ նման միջադեպերի մեջ ներգրավված են երիտասարդներ, այդ թվում՝ Ռուսաստանի անչափահաս քաղաքացիներ, որոնք, ըստ ռուսական կողմի, կարող էին գործել արտաքին ազդեցության եւ համակարգման ներքո։

ԱԴԾ-ն նաեւ հայտնել է, որ գրանցվել են Ռուսաստանում տեղեկատվական տարածքի անվտանգությունն ապահովելու ջանքերի վրա ճնշում գործադրելու փորձեր։

Հիշեցնենք, որ Ռուսաստանում ինտերնետային ծառայությունների լայնածավալ արգելափակման եւ VPN-ների նկատմամբ վերահսկողության ուժեղացման սկսվելուց հետո «Ռոսկոմնադզորի» դեմ բողոքի եւ քննադատության ալիք է բարձրացել։