FESCO տրանսպորտային-լոգիստիկ ընկերությունn ավարտել է իր առաջին ուղեւորությունը՝ Նովոռոսիյսկից Ջիդայի նավահանգիստ տեղափոխելով ռուսական բեռներ։ Նավը ժամանել է Fesco Indian Line West կանոնավոր չվերթի շրջանակում, հայտնել է ընկերությունը։

Սաուդյան Արաբիա չվերթով տեղափոխվել են անտառային արտադրանք, սարքավորումներ եւ սննդամթերք։

Fesco-ն բացատրել է, որ բեռները այնուհետեւ կբաշխվեն ճանապարհային տրանսպորտով՝ ինչպես երկրի ներսում, այնպես էլ տարածաշրջանի այլ երկրներ, այդ թվում՝ ԱՄԷ, Կատար, Բահրեյն եւ Քուվեյթ։ Կոնտեյներները նաեւ կարտահանվեն ԱՄԷ-ի Ջեբել Ալի նավահանգստով։

Ընկերությունն ընդգծել է, որ Ջիդայի երթուղու գործարկումը թույլ է տալիս ստեղծել միասնական միջմոդալ լոգիստիկ շղթա եւ ընդլայնել արտահանման եւ ներմուծման բեռնափոխադրումները։