ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության բանակցությունները կարող են սկսվել առաջիկա շաբաթներին։ Այս մասին տեղեկացրել է Bloomberg-ը՝ հղում կատարելով աղբյուրին։
Գործակալության տվյալներով՝ ԵՄ առաջնորդները եզրակացրել են, որ բանակցությունների առաջին փուլի մեկնարկի պայմաններն արդեն բավարարված են, սակայն հնարավոր անդամակցության հստակ ժամանակացույց դեռեւս որոշված չէ։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել էր, որ Կիեւը ակնկալում է ԵՄ լիիրավ անդամակցություն եւ չի քննարկում ասոցացված կարգավիճակը։ Միեւնույն ժամանակ, ԵՄ-ում կասկածները երկրի արագացված անդամակցության վերաբերյալ պահպանվում են։





























