Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդեր Ստթուբը հայտնել է, որ Անկարայում կայանալիք ՆԱՏՕ գագաթաժողովի գլխավոր հարցը կլինի ԱՄՆ եւ եվրոպական դաշնակիցների միջեւ պաշտպանական ծախսերի վերաբաշխումը։

Նրա խոսքով՝ ծախսերի ներկա հարաբերակցությունը մոտավորապես 60-40 է ԱՄՆ-ի օգտին, սակայն դաշինքը շարժվում է դեպի ավելի հավասար բաշխում՝ նույնիսկ մինչեւ 50-50, կամ նույնիսկ Եվրոպայի համար ավելի մեծ բաժնեմասով։

Սթուբը նշել է, որ դաշինքի երկրների ռազմական ծախսերը ՀՆԱ 5 տոկոսին հասցնելը կարող է քայլ լինել դեպի «ավելի եվրոպական ՆԱՏՕ»-ի ստեղծմանը։ Նա նաեւ մատնանշել է ԱՄՆ-ի եւ Եվրոպայի միջեւ առկա տարաձայնությունները եւ ընդգծել է եվրոպական երկրների համար անվտանգության հարցերում ավելի մեծ ինքնավարության անհրաժեշտությունը։

Ավելի վաղ The Daily Telegraph-ը հայտնել էր, որ ԱՄՆ-ը քննարկում է դաշնակիցների վրա ճնշում գործադրելու միջոցներ՝ նրանց պաշտպանական ծախսերի ավելացումը կանխելու համար, ներառյալ դաշինքի մեխանիզմներին նրանց մասնակցության հնարավոր սահմանափակումները։

ՀՆԱ 5 տոկոսի նպատակը պաշտպանության համար մինչեւ 2035թ․ համաձայնեցվել է Հաագայում կայացած ՆԱՏՕ գագաթաժողովում։