Դոնալդ Թրամփը քննադատության է ենթարկվել Հնդկաստանի կողմից՝ Truth Social սոցիալական հարթակում հրապարակված հոդվածի հղումը հրապարակելուց հետո, որտեղ երկիրը անվանվել է «դժոխքիր խոռոչ»։

Bloomberg-ի տվյալներով՝ հոդվածում մեջբերվել են ԱՄՆ ներգաղթային քաղաքականության վերաբերյալ հեռուստաշոուի ժամանակ արված դիտարկումները, որոնցում պնդվում է, որ Հնդկաստանից եւ Չինաստանից ներգաղթյալները օգտվում են ծննդյան իրավունքով քաղաքացիությունից, ինչպես նաեւ մեղադրանքներ են ներկայացվել ամերիկյան տեխնոլոգիական ընկերություններում աշխատող հնդիկների դեմ։

Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Ռանդհիր Ջայսվալը նման հայտարարություններն անվանել է «կողմնակալ, անտեղի եւ ոչ զգայուն»՝ ընդգծելով, որ դրանք չեն արտացոլում Հնդկաստան-ԱՄՆ հարաբերությունների իրական բնույթը։

Հոդվածում նշվել է, որ միջադեպը տեղի է ունեցել երկու երկրների կողմից հարաբերությունները կայունացնելու ջանքերի, այդ թվում՝ առեւտրային համաձայնագրի շուրջ բանակցությունների եւ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի Հնդկաստան այցի նախապատրաստման ֆոնին։ Այն նաեւ ընդգծել է, որ վերջին տարիներին Վաշինգտոնի եւ Նյու Դելիի միջեւ առեւտրային եւ քաղաքական տարաձայնությունները սրվել են վիզային սահմանափակումների եւ ներգաղթային քաղաքականության շուրջ վեճերի ֆոնին։