Ես ինքս էլ չգիտեմ։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 24–ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում NEWS.am–ի հետ զրույցում նշեց Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-տնօրեն Սմբատ Լպուտյանն՝ անդրադառնալով հարցին, թե ի՞նչ խնդիր կար, որ իրեն բերման էին ենթարկել։
«Եկեք հիմա չանդրադառնանք, ժամանակն ամեն ինչ տեղը կդնի։ Եթե անկեղծ, ես չգիտեմ, թե ինչու էին կանչել»,–ասաց նա՝ չդանկանալով այլ հարցերի պատասխանել։
Հիշեցնենք, որ ապրիլի 18–ին Լպուտյանը բերման էր ենթարկվել և ձերբակալվել, սակայն նույն օրը ազատ էր արձակվել։
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը նշել էր, որ մեղադրանքները վերաբերում էին խարդախության օժանդակությանը եւ պաշտոնական կեղծիքին. «Լպուտյանը որեւէ դիտավորյալ արարք չի կատարել, այլ մանրամասներ չեմ կարող հայտնել՝ կաշկանդված լինելով նախաքննական գաղտնիքով»,–ասել էր նա։



























