Մոսկվայի Բասմանյան դատարանը հեռակա կարգով ձերբակալել է Սեմյոն Սլեպակովին՝ օտարերկրյա գործակալի պարտականությունները խախտելու մեղադրանքով, հաղորդել է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով դատարանի մամուլի ծառայությանը։
Դատարանի տվյալներով՝ երկամսյա նախնական կալանքը ուժի մեջ կմտնի նրա հնարավոր արտահանձնման կամ արտաքսման պահից կամ երկրում փաստացի կալանքի պահից։
Սլեպակովին ավելի վաղ մեղադրանք էր առաջադրվել օտարերկրյա գործակալի իր պարտականությունները խախտելու մեղադրանքով։ Դատախազության տվյալներով՝ նա երկու անգամ վարչական պատասխանատվության է ենթարկվել օտարերկրյա գործակալի գործունեությունը կարգավորող կանոնները խախտելու համար, որից հետո, գտնվելով Ռուսաստանի սահմաններից դուրս, շարունակել է նյութեր հրապարակել առանց համապատասխան նշման։





























