Լիբանանում ՄԱԿ խաղաղապահ ուժերը (ՅՈւՆԻՖԻԼ) հայտնել են, որ ինդոնեզացի զինվոր, կապրալ Ռիկո Պրամուդիան մահացել է մարտի 29-ին Ադչիթ ալ-Քուսեյրում գտնվող իր բազային հասցված արկի հարվածի հետեւանքով ստացած վերքերից։

Հարձակման պահին ՅՈւՆԻՖԻԼ-ը հայտնել է, որ չգիտի բազային հարվածած արկի ծագումը, որը նաեւ սպանել է մեկ այլ զինվորի։ «Մենք պահանջում ենք, որ բոլոր կողմերը կատարեն իրենց պարտավորությունները միջազգային իրավունքի համաձայն եւ միշտ ապահովեն ՄԱԿ անձնակազմի եւ գույքի անվտանգությունը։ Խաղաղապահների դեմ միտումնավոր հարձակումները միջազգային մարդասիրական իրավունքի եւ Անվտանգության խորհրդի 1 701 բանաձեւի լուրջ խախտում են եւ կարող են համարվել պատերազմական հանցագործություններ»,- հայտարարել է կազմակերպությունը։

ՅՈւՆԻՖԻԼ-ը նախկինում խստորեն դատապարտել է Իսրայելին ՄԱԿ խաղաղապահ բազաների վրա հարձակումների համար՝ թե՛ այս վերջին պատերազմի ընթացքում, թե՛ 2024թ․ Իսրայել-«Հեզբոլլահ» հակամարտության ժամանակ։