Ռուսաստանը ուկրաինական գերությունից վերադարձրել է իր 193 զինծառայողների, իսկ 193 ուկրաինացի ռազմագերիներ փոխանցվել են Ուկրաինային։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

Նախարարությունը պարզաբանել է, որ Միացյալ Նահանգները և Արաբական Միացյալ Էմիրությունները մարդասիրական օգնություն են ցուցաբերել ռուս զինծառայողների վերադարձը հեշտացնելու համար։