Տասնամյակների ընթացքում առաջին անգամ ամերիկյան երեք ավիակիրներ միաժամանակ ներգրավված են Մերձավոր Արևելքում։ Դրա մասին հայտնել են ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը։
«USS Abraham Lincoln, USS Gerald R. Ford և USS George HW Bush ավիակիրները՝ ավիացիոն խմբերի ուղեկցությամբ, իրենց տախտակամածին կրում են ավելի քան 200 ինքնաթիռ և 15 հազար նավաստի ու ծովային հետևակային»,- նշել են ԱՄՆ բանակում։





























