Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը նախօրեին արված իր հայտարարության մեջ հիշատակված «ոխերիմ» ընկերների անունները չի նշել:

Լրագրողների հետ զրույցում, ի պատասխան խնդրանքին՝ պարզաբանել, թե ում են ուղղված այդ խոսքերը, նախկին նախագահը նշել է, որ «տարբեր մարդկանց»՝ նրանց, ովքեր չեզոքություն են պահպանել և չեն արել այն, ինչ պարտավոր էին անել:

Թե հատկապես ինչ էր անհրաժեշտ անել, նախկին նախագահը չի հայտնել, ինչպես նաև չի նշել որևէ անուն: