1915 թվականի այս օրը նախկին Օսմանյան կայսրությունում սկսվեց ավելի քան մեկ միլիոն հայերի ցեղասպանությունը, որը մեկնարկեց հայ մտավորականների և համայնքների ղեկավարների սպանությամբ,  հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենկ Փալոնեն:

«Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը ես ևս մեկ անգամ համերաշխությունս եմ հայտնում ամբողջ աշխարհի հայ համայնքներին և  մեր ղեկավարներին կոչ եմ անում այդ հանցագործությունն անվանել իր անունով»,- նշել է կոնգրեսականը։