ԱՄՆ արդարադատության նախարարությունը վերականգնել է «օրինական մահապատժի դատավճիռները կատարելու իր պարտականությունը՝ ճանապարհ հարթելով մահապատիժների իրականացման համար, երբ մահվան դատապարտված կալանավորները սպառել են բողոքարկման բոլոր հնարավորությունները»։

«Մահապատժի դատավճիռների կատարման համար կկիրառվեն նաև մահացու ներարկումներ, ինչպես դա եղել է Թրամփի առաջին ժամկետի ընթացքում, ինչպես նաև գնդակահարություն։ Այդ քայլերը վճռորոշ նշանակություն ունեն ամենաբարբարոսական հանցագործությունները կանխելու և արդարադատություն ապահովելու համար», - նշել են գերատեսչությունում։

Նախարարությունը թույլատրել է մահապատժի դատավճիռ կայացնել 44 ամբաստանյալների նկատմամբ։