Ամերիկյան կառավարությունը ուրախությամբ կողջունի Իրանի ազգային հավաքականին ֆուտբոլի աշխարհի առաջնությանը, որն այս ամառ կանցկացվի ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում: Ինչպես հայտարարել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ոչ ոք թիմին չի ասել, թե «նրանք չեն կարող գալ», և խաղացողներին պատժելու պատճառ չկա. հայտնում է Bild-ը:

Միևնույն ժամանակ, Ռուբիոն զգուշացրել է, որ իրանական մարզական պատվիրակության անդամներին կարող է մերժվել մուտքի արտոնագիրը, եթե նրանք կապեր ունեն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ:

Եթե Իրանի թիմը ժամանի նախքան խաղաղության համաձայնագրի ստորագրումը, դա կլինի ֆուտբոլի աշխարհի առաջնությունների պատմության մեջ առաջին դեպքը, երբ մասնակից երկիրը պատերազմական վիճակում է գտնվում հյուրընկալող երկրի հետ: