Meta ընկերությունը հայտարարել է շուրջ 8 հազար մարդու կամ իր աշխատակիցների 10%-ին աշխատանքից ազատելու մտադրության մասին. հայտնում է BBC-ն:
Ընկերությունը հայտնել է նաև, որ չի համալրի ևս մի քանի հազար թափուր հաստիքներ, որոնց համար նախկինում մտադիր էր աշխատակիցներ վարձել:
Կրճատումների գլխավոր պատճառը Meta-ի հսկայական ծախսերն են արհեստական բանականության տեխնոլոգիաների մշակման վրա. միայն այս տարի ընկերությունը մտադիր է այդ նպատակով 135 միլիարդ դոլար ծախսել: Ըստ անձնակազմին ուղղված նամակի բովանդակությանը ծանոթ աղբյուրի՝ դա մոտավորապես հավասար է այն միջոցների ընդհանուր ծավալին, որոնք ընկերությունը հատկացրել է ԱԲ ոլորտին նախորդ երեք տարիների ընթացքում:
Meta-ի պաշտոնական ներկայացուցիչը հաստատել է աշխատանքից ազատումների վերաբերյալ ծրագրերը:





























