ՀՆԱ-ի ցուցանիշներով «ամենահարուստ երկրները» կարող են մոլորության մեջ գցել։ Բարեկեցության նոր ինդեքսը, որը հաշվի է առնում եկամուտները, ՀՆԱ-ն և կյանքի որակը, ԱՄՆ-ին, Գերմանիային և Ֆրանսիային չի դասում առաջին տասնյակի շարքին։

Նորվեգիան գլխավորում է վարկանիշային աղյուսակը՝ շնորհիվ աշխարհում ամենաբարձր համախառն ազգային եկամտի (ՀԱԵ - երկրի քաղաքացիների և ընկերությունների ստացած ընդհանուր եկամուտը, ներառյալ արտերկրից ստացված եկամուտները) և հավասարակշռված սոցիալական մոդելի։

Իռլանդիան զբաղեցնում է երկրորդ տեղը. բնակչության իրական եկամուտները, նույնիսկ հաշվի առնելով ուռճացված ՀՆԱ-ն, այնտեղ միևնույն է մնում են բարձր։ Երրորդ տեղում Լյուքսեմբուրգն է, որը ինդեքսի հայտնվելուց ի վեր առաջին անգամ զիջել է առաջին հորիզոնականը. հայտնում է Euronews-ը։

Մյուս առաջատարների թվում է Իսլանդիան, որը զբաղեցնում է հինգերորդ տեղը՝ շնորհիվ մարդկային զարգացման բարձր ցուցանիշների և հարաբերական աղքատության ցածր մակարդակի։

Սինգապուրն, ընդհակառակը, ցուցադրում է շատ բարձր եկամուտներ, սակայն նրա դիրքերը վատթարանում են ուժեղ անհավասարության պատճառով։

Եվրոպայից դուրս ԱՄՆ-ը զբաղեցնում է 17-րդ տեղը, ինչն արտացոլում է զգալի տնտեսական հզորության համադրումը անհավասարության բարձր մակարդակի և հարաբերական աղքատության հետ։

Ֆրանսիան հանգրվանել է 20-րդ հորիզոնականում՝ անմիջապես Չեխիայից հետո, որը շահում է Եվրոպայում եկամուտների ամենահավասարաչափ բաշխումներից մեկի և հարաբերական աղքատության ցածր մակարդակի հաշվին։

Եվրոպական վարկանիշի ստորին հատվածում այնպիսի երկրներ են, ինչպիսիք են Իտալիան, Իսպանիան և Էստոնիան, որոնք ստանում են ավելի համեստ գնահատականներ՝ կապված եկամուտների ավելի ցածր մակարդակի, իսկ Իսպանիայի դեպքում՝ նաև ավելի բարձր հարաբերական աղքատության հետ։