Մարդիկ և ընկերությունները, որոնք տասնամյակներ շարունակ օգտվել են մեր երկրի անբարենպաստ վիճակից՝ մաքսատուրքերի վերաբերյալ ԱՄՆ Գերագույն դատարանի սարսափելի և անհեթեթ որոշման պատճառով, այժմ պետք է հետ ստանան 159 միլիարդ դոլար։ Դրա մասին գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Դատարանը պետք է ասեր ընդամենը մեկ կարճ նախադասություն. «Միացյալ Նահանգները չպետք է գումարը վերադարձնի»։ Դրանից հետո մեր երկրը 159 միլիարդ դոլարով կհարստանար։ Դա ավելին է, քան երկրների մեծ մասի արժեքը։ Միայն պատկերացրեք՝ ընդամենը մեկ նախադասություն, և մենք կխնայեինք 159 միլիարդ դոլար։ Մի՞թե նրանք չէին կարող դա անել մեր երկրի համար»,- նշել է նա։