Նյու Յորքում Heritage Auctions աճուրդում փետրվարի 23-ին վաճառել են կոմիքսներ` 3,5 միլիոն դոլար արժեքով:

Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, 345 կոմիքսներից բաղկացած հավաքածուն, որից 45-ը մտնում են «Կոմիքսների ոսկեդարի» (1930-1950) առավել արժեքավոր հարյուրյակի մեջ, հավաքել էր Բիլլի Ռայթը:

Ամենաթանկը Detective Comics (1939) հավաքածուի 27-րդ համարն է, որում առաջին անգամ հայտնվում է Բեթմենը: Այն գնել են 523 հազար դոլարով: Աճուրդում վաճառել են նաեւ Action Comics-ի (1938) առաջին թողարկումը, որտեղ հայտնվում է Գերմարդը:

Դրա համար վճարել են 299 հազար դոլար:

Նշենք, որ Բիլլի Ռայթը մահացել է 1994թ., իսկ եզակի հավաքածուն 2011թ. հայտնաբերել են նրա հարազատները, երբ մաքրում էին նկուղը: