Կատարի էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։

Կողմերը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները, մասնավորապես՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների և Իրանի Իսլամական Հանրապետության միջև կրակի դադարեցման մասին համաձայնագիրը։

Նրանք քննարկել են նաև ստեղծված իրավիճակի հետևանքները ծովային անվտանգության և մատակարարման գլոբալ շղթաների համար։

Կատարի էմիրն ընդգծել է լարվածության նվազեցման և խաղաղ լուծումներին աջակցելու անհրաժեշտությունը՝ հաստատելով, որ Կատարը շարունակում է համակարգել իր գործողությունները տարածաշրջանային և միջազգային գործընկերների հետ՝ աջակցելու միջնորդական ջանքերին՝ հանուն տարածաշրջանում անվտանգության և կայունության ամրապնդման։