ԱՄՆ-ն Իրանի հետ կապերի պատճառով սառեցրել է 344 միլիոն դոլարի կրիպտոարժութային ակտիվներ. հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։

«Տնտեսական ճգնաժամի պայմաններում ԱՄՆ ֆինանսների նախարարությունը կշարունակի համակարգված կերպով նվազեցնել միջոցներ ստեղծելու, տեղաշարժելու և հայրենադարձելու Թեհրանի կարողությունը։

Մենք հետևելու ենք այն գումարներին, որոնք Թեհրանը հուսահատորեն փորձում է հանել երկրից, և թիրախավորելու ենք վարչակարգի հետ կապված բոլոր ֆինանսական ուղիները»,- X սոցիալական ցանցում գրել է Բեսենթը։