Քաղաքացիների ամբողջություն ժողովուրդը պետության Աստվածն է։ Այս մասին Մարալիկում «Իրական Հայաստանի գաղափարախոսության» վերաբերյալ դասախոսության ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Սա նշանակում է, որ ժողովուրդն է ստեղծում և ստեղծել պետությունը, հետևաբար՝ քաղաքացին այն մարդն է, որն ունի պետություն ունենալու կամք։ Պետության ստեղծումը պարբերաբար տեղի ունեցող գործընթաց է, որովհետև պետության ստեղծման ամեն մի նոր շրջափուլի մեկնարկը, ըստ էության, պետության ստեղծում է»,– ասել է նա։





























