Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շաբաթ օրը Բաքվում իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ ստորագրել է անվտանգության և էներգետիկայի ոլորտում համագործակցության համաձայնագրեր, հայտնում է Reuters-ը։

Զելենսկին հայտնել է, որ երկրները ռազմարդյունաբերական համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել։

Ալիևն իր հերթին ասել է, որ երկու երկրների միջև ռազմարդյունաբերական գործընկերությունը «լայն հեռանկարներ» ունի, և որ երկու երկրների առաջնորդները քննարկել են համատեղ պաշտպանական արտադրությունը։

Ուկրաինան սպառազինության արտադրության համատեղ ծրագրեր է համաձայնեցրել կամ իրականացրել իր եվրոպական բազմաթիվ դաշնակիցների հետ։ Զելենսկին նաև ձգտում է վերսկսել խաղաղ բանակցությունները Ռուսաստանի հետ, որոնք ընթանում էին Միացյալ Նահանգների միջնորդությամբ, քանի դեռ նրանք չէին կենտրոնացել Իրանի դեմ իրենց արշավի վրա։ Ուկրաինայի առաջնորդը հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է Ադրբեջանում Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հանդիպում անցկացնելու հնարավորությունը։

«Մենք պատրաստ ենք հաջորդ բանակցություններին (որոնք կկայանան) Ադրբեջանում, եթե Ռուսաստանը պատրաստ լինի դիվանագիտության»,- ասել է նա։