Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին մեկնել է Օման, տեղեկացրել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։
«Մենք գտնվում ենք Մասկատում՝ Օմանի Սուլթանություն պաշտոնական այցով, որն արտաքին գործերի նախարար Արաղչիի առաջին այցն է տարածաշրջան՝ ամերիկա-իսրայելական վերջին ագրեսիայից հետո, որն ազդել է ամբողջ տարածաշրջանի վրա։
Իրանը շարունակում է մեծ նշանակություն տալ Պարսից ծոցի երկրների հետ իր հարաբերություններին եւ հավատարիմ է մնում փոխադարձ վստահության եւ կառուցողական համագործակցության ամրապնդմանը։ Օմանի եւ Իրանի հարաբերությունները վկայում են հարավային հարեւանների հետ հարգալից եւ փոխշահավետ հարաբերություններ հաստատելու Իրանի անկեղծ ցանկության մասին»,- նշել է Բաղային։
Օման այցելելուց առաջ Արաղչիի գլխավորած պատվիրակությունն այցելել է Պակիստան։
Հակառակ որոշ լրատվամիջոցների հաղորդագրությունների՝ Իսլամաբադում Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ բանակցություններ չեն եղել։ Ավելի ուշ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չեղարկել է իր հատուկ բանագնացների այցը Պակիստան։ Սակայն դրանից առաջ Իրանը հերքել էր, որ կմեկնի Իսլամաբադ՝ ամերիկյան կողմի հետ բանակցություններ վարելու համար։





























