Մերձավոր Արևելքում իրավիճակն ավելի է լարվում։ Բանակցություններ իրանի և ԱՄՆ-ի միջև Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում, որի մասին գրել էին որոշ լրատվամիջոցներ։ Մինչդեռ Իսրայելը, չնայած հրադադարի ռեժիմին, շարունակում է հրետակոծել Լիբանանը։
NEWS.am-ը ներկայացնում է կիրակի գիշերը Մերձավոր Արևելքում տեղի ունեցած առանցքային իրադարձությունների համառոտ տեսությունը.
-
Իրանական պատվիրակությունը, որի կազմում է արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին, բարձր մակարդակի հանդիպումներից հետո հեռացել է Իսլամաբադից։
-
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ չեղարկել է իր հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների այցը Իսլամաբադ։ «Որոշ ժամանակ առաջ մերոնց, որոնք պատրաստվում էին մեկնել, ասացի. «Ո՛չ, դուք 18-ժամյա թռիչք չեք կատարի այնտեղ հասնելու համար»»,- ասել է Թրամփը։ «Բոլոր հաղթաթղթերը մեր ձեռքում են։ Նրանք կարող են զանգահարել մեզ ցանկացած ժամանակ, բայց դուք այլևս ստիպված չեք լինի 18 ժամ թռչել՝ դատարկաբանելու համար»,- հավելել է նա։ Քիչ անց ԱՄՆ նախագահը տեղեկացրել է, որ այցը չեղարկելուց ընդամենը րոպեներ անց Իրանից ավելի շահավետ առաջարկ է ստացել։ «Նրանք մեզ մի հոդված ներկայացրին, որը պետք է ավելի լավը լիներ, և, որ հետաքրքիր է, չեղարկումից անմիջապես հետո՝ 10 րոպեի ընթացքում, ստացանք նոր տարբերակը, որը շատ ավելի լավն էր»,- նախագահական օդանավի մոտ լրագրողներին ասել է Թրամփը։ Երբ CNN-ի թղթակիցը մանրամասներ է խնդրել առաջարկի վերաբերյալ, Թրամփը նշել է. «Նրանք շատ բան են առաջարկել, բայց ոչ բավարար»։
-
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հրահանգել է բանակին (ՑԱԽԱԼ) «հզոր հարված հասցնել Լիբանանում «Հեզբոլլահի» օբյեկտներին»։ Դրանից հետո իսրայելական բանակը հարվածներ է հասցնել Լիբանանի ողջ հարավային տարածքին։





























