ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ օրը հայտարարել է, որ Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի ընթրիքի ժամանակ տեղի ունեցած հրաձգությունն իրեն հետ չի պահի Իրանի դեմ պատերազմից, թեև նա կարծում է, որ այդ միջադեպը դժվար թե կապված լինի հակամարտության հետ. հայտնում է AFP-ն:
«Դա ինձ չի խանգարի հաղթել Իրանի դեմ պատերազմում։ Չգիտեմ՝ արդյոք դա որևէ կապ ունի տեղի ունեցածի հետ, իրականում չեմ կարծում՝ հիմնվելով մեր ունեցած տեղեկությունների վրա»,- ցնցող միջադեպից հետո Սպիտակ տանը կայացած ճեպազրույցի ժամանակ լրագրողներին ասել է Թրամփը։
Այնուամենայնիվ, ավելի վաղ Թրամփը նշել էր, որ «երբեք հստակ չես կարող իմանալ»՝ արդյոք դա կարող է կապված լինել Իրանի հետ պատերազմի հետ, և ասել է, որ քննիչներն աշխատում են հրաձգի դրդապատճառները պարզելու ուղղությամբ, որին նա անվանել է «միայնակ գայլ»։
Շաբաթ օրն ավելի վաղ ամերիկացի առաջնորդը չեղարկել էր իր բանագնացների այցը Պակիստան՝ Իրանի հետ խաղաղության բանակցություններին մասնակցելու համար։
Իրանը, դեռ դրանից առաջ էր հայտարարել, որ Իսլամաբադում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինելու, և ԻԻՀ արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին երկիր էր այցելել միայն պակիստանյան կողմի հետ բանակցելու նպատակով։





























