Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ «խորապես ցնցված է» Վաշինգտոնում տեղի ունեցած հրաձգությունից։

X սոցիալական ցանցի իր հրապարակման մեջ Ադրբեջանի նախագահը գրել է, որ «բռնությունը պետք է վճռականորեն դատապարտվի»։

Հիշեցնենք, որ հրաձգությունը տեղի է ունեցել այս գիշեր՝ Washington Hilton հյուրանոցում՝ Սպիտակ տան թղթակիցների ընթրիքի ժամանակ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ շտապ տարհանվել են։

Վիրավորվել է Գաղտնի ծառայության մեկ սպա։

Հրաձիգը ձերբակալվել է։ Նա դատարանի առաջ կկանգնի երկուշաբթի օրը։