Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին հանդիպել է Օմանի սուլթան Հեյսամ բին Թարիք Ալ Սաիդի հետ, հայտնում է Press TV-ն:

Կողմերը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները, միջնորդական ջանքերը և նախաձեռնությունները, որոնք ուղղված են շարունակվող հակամարտությունների դադարեցմանը:

Բանակցությունների ընթացքում սուլթանը տեղեկացվել է այդ հարցերի վերաբերյալ Իրանի դիրքորոշման մասին:

Աբաս Արաղչին նաև երախտագիտություն է հայտնել Իրանի անունից՝ երկխոսության առաջմղման և տարածաշրջանային անվտանգության ու կայունության ամրապնդման գործում Օմանի աջակցող դերի համար, հատկապես տարածաշրջանային ներկա լարվածության պայմաններում:

Հիշեցնենք, որ Իրանի ԱԳՆ ղեկավարը Օման է ժամանել Իսլամաբադում Պակիստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ բանակցություններից հետո: