Առաջին անգամ Հայաստանում անցկացվող Կիոկուշին կարատե աշխարհի գավաթին հետևելու նպատակով Հայաստանում են Կիոկուշին կարատե միջազգային ֆեդերացիայի նախագահ Դեյվիդ Բիթքոլը և Կիոկուշին համաշխարհային միության գլխավոր քարտուղար Ալեքսանդր Պիչկունովը։ Մարզաձևի անգլիացի ղեկավարին և մյուս հյուրերին մինչև մրցաշարի մեկնարկը հյուրընկալում են ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը և Հայաստանի ոչ օլիմպիական մարզաձևերի միության համահիմնադիր Հովհաննես Ծառուկյանը։ Մրցաշարը, որն անցկացվում է Գագիկ Ծառուկյանի հովանու ներքո մեր երկրում համախմբում է 30 երկրի մոտ 500 մարզիկի:
«Ուզում եմ առանձնահատուկ որպես ոչ օլիմպիական մարզաձևերի միության նախագահ շնորհակալություն հայտնել ձեզ նրա համար, որ ձեր ուշադրությունը ինչպես օլիմպիական մարզաձևերի զարգացման գործում ներդրում և աջակցությունը ի դերակատարություն ունի այսօր էլ ձեր ուշադրություն է ոչ օլիմպիական մարզաձևերի աջակցությունը վառ ապացույց է այսօրվա միջոցառում որ տեղի է ունենում Երևանում: Չէին լինի այս գաղափարները եթե համահիմնադիր Հովհաննես Ծառուկյանի և ոչ օլիմպիական մարզաձևերի միության կոլեկտիվի բոլոր անդամները այս մեկ տարուց ավել և ջանասիրության և աշխատասիրության ծրագրերը պատվով չկատարեն, և այսօր ձեր վառ գնահատականը, որը մեզ օգնում է և աջակցում է կազմակերպելու այսպիսի միջոցառում»,- ասաց Հայաստանի ոչ օլիմպիական մարզաձևերի միության նախագահ Գառնիկ Հայրապետյանը։
Ողջունելով հյուրերին, Գագիկ Ծառուկյանը ընդգծում է՝ սպորտը Հայաստանում ամուր հիմքերի վրա է, ունենք նշանակալի ձեռքբերումներ, մեծ հաղթանակներ, ուշադրության առանցքում ոչ միայն օլիմպիական, այլև ոչ օլիմպիական մարզաձևերն են, որոնց զարգացման համար մեծ ներդրումներ են կատարվել. «Մեր հյուրերին բարի գալուստ Հայաստան, շատ ուրախ ենք, շատ հաճելի է, հաճախակի պետք է լինեն աշխարհի Եվրոպայի առաջնություններ, մենք կազմակերպելով, հիմնական հետևելով ոչ օլիմպիական մարզաձևերին, որովհետև այսօր մեր երեխաները, երիտասարդությունը շատ է ցանկանում մարտական արվեստով զբաղվել, հատուկ ստեղծել ենք միությունը, որ կարողանանք ֆինանսավորելու, հնարավորություն լինելու պարապելու, այն ոչ ապահովված ընտանիքներն էլ, որ կարողանան պարապել, դպրոցները վերանորոգել, որը որ ավելի մեծ թափով, ավելի լավ է զարգանում, ավելի շատ մասնակիցներ կան, մենք ավելի մեծ ուշադրություն ենք դարձնել այս ֆեդերացիաների, ըստ իրենց կատարած գործի։ Մենք միշտ պատրաստ ենք կազմակերպել աշխարհի Եվրոպա առաջնությունը, պարգևատրել լավագույններին, ավելի մեծ հնարավորություն տալ, որ մեր երիտասարդությունը փողոցներից կտրվի ,պարապի»։
Կարևոր համարելով միջազգային մրցաշարի անցկացումը Հայաստանում, Գագիկ Ծառուկյանը ընդգծում է նմանօրինակ միջոցառումները հարթակ են, որտեղ սպորտը դառնում է միավորող ուժ։ Հավաք նախագահը վստահեցնում է անելու են առավելագույնը, որ ամուր հիմքի վրա կառուցված գործակցությունը էլ ավելի ամրապնդվի. «Սպորտը դա քաղաքականություն չի, սպորտը լիարժեք մարզվելու, պարապելու, երեխաները, որ ավելի ուժեղ, ավելի առողջ լինեն։ Դրա համար բոլոր պայմանները պետք է ստեղծվի։ Հիմա ինձ ընտրելով Եվրազեսի մարզական ասոցիացիայի նախագահ, ես նույնը այնտեղ եմ ասել, մենք ամեն ինչ պետք է անենք, որ բոլոր երկրի մարզիկները իրար հետ նրա ունենան մարզվելու, պարապելու, մրցումներին մասնակցեն։ Քաղաքականությունը քաղաքականություն, սպորտը սպորտ, հին ժամանակներում էլ, երբ որ եղել է օլիմպիական խաղեր, պատերազմը կանգնել է, մրցաշարը անց է կացվել, նորից պատերազմ է, այնպես որ դա այդ սկզբունքը, որ պետք է լինի մրցաշարը, պետք է հնարավորություն տրվի մարզիկներին մարզվելու, պարապելու, իրենց արդյունքը ցույց տալու համար»:
Կիոկուշին Կարատեի միջազգային ֆեդերացիայի նախագահը շնորհակալություն է հայտնում բարձր մակարդակի հյուրընկալության համար, նշելով, որ Հայաստանի մարզական նվաճումներին քաջատեղյակ է, տպավորված Դեվիդ Պիթքոլը առանձնահատուկ ընդգծում է Գագիկ Ծառուկյանի դերակատարումը որպես միջազգային մարզական ընտանիքի վստահելի գործընկեր, հարգանք ու հեղինակություն վայելող գործիչ. «Ես արդեն հինգերորդ անգամ եմ Հայաստանում, տեսնում եմ, թե ինչ հսկայական աշխատանք եք կատարում սպորտի զարգացման համար ու թե ինչպիսի նվաճումներ ունեն հայ մարզիկները։ Մեծ աշխատանք է կատարում նաև Կիոկուշին կարատեի Հայաստանի ֆեդերացիան, որն ունի ձեր անվերապահ աջակցությունը։ Հատուկ ուզում եմ շեշտել, որ Հայաստանի ֆեդերացիան շատ ուժեղ դիրք ունի միջազգային ֆեդերացիայի համակարգում, իսկ ձեզ ընդունում ենք որպես իր խոսքին հավատարիմ, սպորտին անձնուրաց նվիրված մարդ։ Ավելացնեմ նաև, որ դուք ունեք լավ երիտասարդ մարզիկներ, որոնց մեծ ապագա է սպասվում։ Շնորհակալ ենք, որ օգնում և սատար եք կանգնում մարզաձևին։ Պետք է աջակցենք միմյանց, որպեսզի ունենանք ավելի մեծ նվաճումներ»։
«Շատ ուրախ ենք, շատ շնորհակալ ենք, ամեն ինչ կանենք բարձր մակարդակով, որ ավելի հաճախակի կազմակերպենք այսպիսի մրցաշարեր, որ մենք կարողանանք մեր մարզիկներին շփվելու համար, պարապելու համար, ոգևորելու համար, պարգևատրելու համար, միշտ պետք է գալ ծայրը: Այնպես, որ համագործակցության համար շնորհակալ ենք, ամեն ինչ կանենք, որ ամեն ինչ բարձր մակարդակով լինի»,- նշել է Գագիկ Ծառուկյանը։
Հայաստանի Կիոկուշին Կարատեի ֆեդերացիայի նախագահի խոսքով մարզաձևը մեր երկրում զարգացման նոր փուլ է մտնում, մարզվում են հազարավոր երիտասարդներ Հանրապետության ամբողջ տարածքով, միայն Երևանում գործում է 70-ից ավելի դպրոց, սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին հնարավորություն է տրվում անվճար մարզվել, օգնելով կտրվել փողոցից, իսկ ուժեղագույնները հնարավորություն են ստանում Հայաստանում մասնակցել միջազգային մրցաշարերի։
«Պարոն Հովհաննես Ծառուկյանի և Գառնիկ Հայրապետյանի հետ մենք իրականում շատ մեծ գործ ենք տարել այս վերջին տարվա ընթացքում և մարզիկներին և մարիշներին ոգիավորել ենք, որ իրենք ավելի լավ աշխատեն և երբ էլ տեսնում են, որ իրենց կողքը կանգնած են այսպիսի մարդիկ, նաև կարծում եմ շատերը ավելի իրենց համար ստիմուլ է տրվում ու այսօր էլ այսպիսի մեծ միջոցառում կազմակերպում ենք Հայաստանի Հանրապետությունում, սա մեր համար շատ մեծ պատիվ է և նաև այս իրավիճակում, որ բոլոր կողմերը պատերազմում են, մենք կարողացանք այսքան երկիր ու այսքան մարզիկներ Հայաստան բերենք»,- նշեց Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանը :
ՀԱՕԿ նախագահը Կիոկուշին կարատեի միջազգային ֆեդերացիոն նախագահին պարգևատրում է Տրդատ երրորդ արշակունի մեդալով. «Ուզում եմ համագործակցության համար ուշանվեր հանձնել և քարտուղարին որ դրանք միշտ հիշեն առաջին մեր համագործակցության սկիզբն է որ արդյունավետ լինի և միասնական կարողանանք միշտ էլ կազմակերպել մեր հետագա մրցաշարերը»:
Միջազգային ֆեդերացիայի նախագահին Գագիկ Ծառուկյանը հրաժեշտ չի տալիս, պայմանավորվում են աշխարհի գավաթին հետևելու են միասին։





























