Ի պատասխան Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող «Ձորակ» շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոնում տեղի ունեցած մահվան դեպքերի վերաբերյալ շահարկումների՝ տեղեկացնում ենք, որ ապրիլի 16–ին կենտրոնում գրանցված երկու մահվան դեպքերը պայմանավորված են եղել շահառուների առողջական խնդիրներով։ Այս մասին գրել է սոցապնախարարի մամուլի խոսնակ Նվեր Կոստանյանը։
«Սահմանված ընթացակարգի համաձայն` դեպքերի մասին տեղեկացվել է իրավապահ մարմիններին»։




























