Սպիտակ տունը հայտարարել է, որ Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի ընթրիքի ժամանակ տեղի ունեցած հրաձգությունից հետո Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Սյուզան Ուայլսն այս շաբաթ խորհրդակցություն կհրավիրի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անվտանգության հարցերը քննարկելու համարմ գրում է USA Today-ը։
Ըստ պաշտոնյայի՝ Ուայլսը կհանդիպի Սպիտակ տան օպերատիվ խմբի, Գաղտնի ծառայության և Ներքին անվտանգության նախարարության ղեկավարության հետ՝ նախագահի մասնակցությամբ կարևոր միջոցառումների անցկացման կարգն ու արարողակարգը քննարկելու համար:
Խորհրդակցության ընթացքում կքննարկվեն անվտանգության ապահովման հարցեր, ինչպես նաև կդիտարկվեն բոլոր հնարավոր միջոցների ձեռնարկման տարբերակները՝ խոշոր միջոցառումների անվտանգությունն ապահովելու համար, հայտարարել է Սպիտակ տան բարձրաստիճան ներկայացուցիչը։





























