Ֆինլանդիան պատրաստ է իր տարածքում ամերիկյան միջուկային զենք տեղակայել, գրում է Bild-ը։

Այդ որոշումը պետք է ծառայի ազգային պաշտպանությանը կամ ՆԱՏՕ-ի շրջանակում ռազմական համագործակցությանը։ Նախատեսվող փոփոխությունները պետք է ուժի մեջ մտնեն հնարավորինս շուտ՝ խորհրդարանում հավանությոն ստանալուց հետո։

Դեռևս մարտի սկզբին կառավարությունը հայտարարել էր միջուկային զենքի գործող արգելքը վերանայելու մտադրության մասին։ Պաշտպանության նախարարությունը խոսել էր «իրավական խոչընդոտների» մասին, որոնք պետք է վերացվեն, որպեսզի Ֆինլանդիան կարողանա կատարել իր դերը ՆԱՏՕ-ում։

Հատկանշական է, որ դեռ 2021 թվականին Ֆինլանդիան որոշել էր ԱՄՆ-ից 64 միավոր F-35A կործանիչ գնել։ Այդ ինքնաթիռները նախատեսված են նաև միջուկային զենքի կիրառման համար։ Եթե իրոք բաը հասնի երկրում դրա տեղակայմանը, Ֆինլանդիայի ռազմաօդային ուժերի կազմում գտնվող F-35-ները զգալիորեն կբարձրացնեն իրենց նշանակությունը ՆԱՏՕ-ի համար։