Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավոր Գուդրաթ Հասանգուլիեւը հանդես է եկել խորհրդարանի լիագումար նիստում եւ անդրադարձել է մամուլում տեղ գտած բանավեճին, ըստ որի՝ Ռուսաստանի եւ Ադրբեջանի մերձեցումը կարող է բացասական ազդեցություն ունենալ: Որպես ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի անդամ՝ Հասանգուլիեւը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանից որեւէ օգնություն սպասել չի կարող:

«Այն դեպքում, երբ Ռուսաստանը Ադրբեջանին լիարժեք իրավունք տա Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, մենք կարող ենք անգամ անդամակցել ՀԱՊԿ-ին եւ թույլ տալ ռուսական ռազմաբազաների տեղակայում Ադրբեջանում: Ես դրանում ոչ մի բացասական բան չեմ տեսնում: Այդ բոլորը պետք է ԼՂ խնդրի կարգավորման համար»,- ասել է պատգամավորը: