Մենք հիմա մարզադահլիճներում լոգարաններ և ցնցուղներ ենք ներառում, որպեսզի երեխաները ֆիզկուլտուրայից հետո, սպորտով զբաղվելուց հետո օգտագործեն։ Այս մասին ապրիլի 28-ին Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիա կատարած այցի ընթացքում գիտական հանրույթի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ տասնյակ դպրոցներում, որտեղ առկա են ցնցուղներ և լաբորատոր սարքավորումներ, դրանք կամ չեն օգտագործվում, կամ օգտագործվում են ոչ բավարար չափով: «Սկզբնական շրջանում ես դրանից շատ սրտնեղում էի, նյարդայնանում, բայց հետո հասկացա, որ իրավիճակին պետք է ավելի ամբողջական մոտենանք: Ի վերջո, մենք բոլորս ապրել ենք մի կյանքի շրջափուլով, որտեղ այդ լաբորատորիաները, ցնցուղները չեն եղել, դրա համար պետք է առանձնահատուկ միջոցներ կիրառենք», - ասել է Փաշինյանը։