Աստրախանի շրջանի Ենոտաեւկա գյուղում Հայրենիքի պաշտպանի օրը ավարտվել է արյունալի միջադեպով: Չենենների եւ ղազախների միջեւ տեղի ունեցած ծեծկռտուքի հետեւանքով մեկ չեչեն մահացել է, ինը մարդ` վիրավորվել:

«Մոսկովսկի կոմսոմոլեց»-ի տեղեկություններով, սրճարանում երկու ընկերական շրջապատ զվարճանում էին: Կովկասցիները աղմուկով էին նշում, երգեր երգում, լեզգինկա պարում: Ղազախներին այդ աղմուկը դուր չի եկել: Մի քանի քաղցր խոսք փոխանակելուց հետո, տղաները փողոց են դուրս եկել:

Այնուհետեւ խոսքից անցել են գործի, դեպքի վայր է ժամանել ոստիկանությունը: Կռվարարները խոստացնել են իրավապահներին, որ կցրվեն տներով, սակայն երբ ոստիկանությունը հեռացել է, նրանք որոշել է հարաբերությունները պարզել ավտոլիցքավորման կետում: Ոստիկանությունը կրկին հաղորդագրություն է ստացել, երբ կրակոցներ են հնչել:

Ծեծկռտուքի հետեւանքով մեկ չեչեն զոհվել է: Տուժածներից երկուսին հոսպիտալացրել են:

Հանցանքի կատարման մեղադանքով մի քանի մարդ է ձերբակալվել, բոլոր նրանք ղազախներ են` Վաստոկ գյուղի բնակիչներ: