Ամերիկյան զինծառայող Բրեդլի Մենինգին, որը մեղադրվում է WikiLeaks-ին տեղեկություններ հաղորդելու մեջ, պաշտոնապես 22 կետից բաղկացած մեղադրանք են ներկայացրել:

Մենինգին մեղադրում են պետական սեփականության գողության, համացանցում հետախուզական տեղեկության հրապարակման եւ թշնամուն օգնելու մեջ: Ինքը ` Մենինգն իրեն մեղավոր չի ճանաչել:

ԱՄՆ-ում Մենինգի պատմությունը տարբեր արձագանքներ է առաջացրել: Որոշ մասը նրան հերոս է համարում, որոշներն էլ` դավաճան: Հայրենական մեծ պատերազմի վետերաններից մեկը հայտարարել է, որ իր տարիներին ռազմական հանցագործությունների հաղորդման համար ճաղերի հետեւում չէին նստացնի, գրում է pravda.ru-ն: Ըստ Մենինգի մյուս կողմնակցի` Իրաքում խաղաղ բնակիչներին կրակած զինվորները ճաղերի հետեւում մի օր էլ չեն անցկացրել, իսկ այդ մասին պատմող Մենինգին ուզում են նստեցնել: 

Ավելի վաղ տեղեկություն էր հայտնվել, որ Մենինգի վրա ճնշում են գործադրում արդարադատության հետ գործարքի մեջ մտնելու համար: Իշխանություններն ուզում են, որ նա դավաճանի Ջուլիան Ասանժին:

Հիշեցնենք, որ Մենինգը ծառայել է Իրաքում ԱՄՆ-ի հետախուզությունում եւ ձերբակալվել է 2010 թվականի մայիսին Քուվեյթի ռազմակայաններից մեկում: Ըստ մեղադրող կողմի տեղեկության` զինվորականը գիտակցաբար է փոխանցել WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին Պենտագոնի եւ Պետդեպարտամենտի  հարյուր-հազարավոր  փաստաթղթերով  նյութերը: