«300 սպարտացիներ» ֆիլմի աստղ, դերասան Ջերարդ Բաթլերը, ով տառապում է թմրանյութերից կախվածությունից, հայտնվել է Քալիֆորնիայի կլինիկաներից մեկում: Բժիշկներին դիմելու որոշումը 42-ամյա շոտլանդացի դերասանն ինքնուրույն է կայացրել:

Առողջական խնդիրները Բաթլերի մոտ սկսվեցին «300 սպարտացիների» նկարահանումներից հետո, նա մի քանի վնասվածքներ էր ստացել եւ երկար ժամանակ ցավազրկող դեղեր էր խմում:

2011թ. վերջին դերասանը մահից փրկվեց «Մեւերիքսի եւ մարդկանց մասին» նոր ֆիլմի նկարահանումների ժամանակ: Նա սերֆինգիստի դեր էր կատարում, եւ դրվագներից մեկում ալիքը ծածկել էր դերասանին: Այդ միջադեպից հետո Ջերարդը որոշ ժամանակ անցկացրել էր հիվանդանոցում, գրում է Lifenews.ru-ն: