Պայթյունը տեղի է ունեցել Եմենի հարավում գտնվող Հադրամութ քաղաքում, զոհվել են առնվազն 26 մարդ:

Reuters-ը, հղում անելով ականատեսներին, հայտնում է, որ նախագահական պալատից ոչ հեռու ականապատված մեքենա է օդ բարձրացել: Ահաբեկչության պատասխանատվությունը դեռեւս ոչ ոք չի ստանձնել: 

Ահաբեկչությունը տեղի է ունեցել այն օրը, երբ երկրի նոր նախագահ Աբդ Ռաբբո Մանսուր Հադին երդվել է որպես երկրի նոր առաջնորդ: